copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:44 11-09-2026

«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ավագ Հակոբյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք. Թալին, ապրանքանիշը՝ «Թերեզա»):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

Այսպես՝
– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– առաստաղները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունն ու նպաստել է խոնավության խտացման նվազեցմանը,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: