copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:41 15-07-2024

Բաժակը սեղանի մի ծայրից հասել է մյուսը, ջահը շարժվել է․ Քաջարանում զգացել են երկրաշարժը

Այսօր՝ հուլիսի 15-ին, լուր ստացվեց, որ Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը առավել ուժգին զգացվել է Քաջարան քաղաքում։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը 3,5 բալ է եղել։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքի բնակիչներից մի քանիսի հետ, որոնք ներկայացրին իրենց զգացողությունները երկրաշարժի ընթացքում։ Քաղաքի 5-հարկանի շենքերից մեկի 1-ին հարկի բնակիչներից մեկը նշեց,որ իրենք շարժ չեն զգացել․ շարժ զգացել են բարձր հարկերում ապրող բնակիչները։

Բարձր հարկերի՝ 4-րդ և 5-րդ հարկի բնակիչները ասացին, որ իրենք շարժը ուժեղ զգացել են։ Օրինակ՝ սեղանին դրված բաժակը սկսել է շարժվել, սեղանի մի ծայրից մյուսն է հասել, առաստաղից կախված ջահը ևս շարժվել է։

Քաղաքացիներից մեկը` Լիանա Անդրյանը, որ 5-հարկանի շենքի 4-րդ հարկում է բնակվում, ասաց. «Մենք երկրաշարժը մոտավորապես 10։50-10։52 սահմաններում բավականին ուժեղ զգացել ենք, համենայն դեպս՝ ինձ համար շատ ուժեղ է եղել։ Սենյակի ջահը շարժվում էր։ Վախեցել եմ, մի փոքր վատ զգացել, բայց շենքից դուրս չենք եկել»։

Չնայած նրան, որ քաղաքացիները վախեցել են, բայց իրենց հավաստմամբ՝ կարիք չեն զգացել լքել շենքը։ Ոմանք ուղղակի նայել են պատուհաններից կամ պատշգամբներից և որոշ ժամանակ անց ներս են մտել։ Երկրաշարժը զգացվել է նաև Նախիջևանի Օրդուբադ քաղաքում, ըստ տեղեկությունների` քաղաքի կայարանից մոտ 29 կմ հեռավորության վրա մինչև 3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ