copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 08-09-2024

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այսօր Սուրբ պատարագ է մատուցվել

Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր Սուրբ պատարագ է մատուցվել։
Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը նախօրեին էր մեկնել Վան, հանդիպել Վանի նահանգապետին։

Մաշալյանը նաեւ այցելել էր Վանի Վարագա Սուրբ եկեղեցի, որը վնասվել էր երկրաշարժից, եւ աղոթք հնչեցրել այնտեղ:

Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Առաջին անգամ պատարագ մատուցելու թույլտվություն Թուրքիայի կառավարությունը տվել է 100 տարի առաջ։

Սովորաբար այստեղ պատարագ մատուցվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում