copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:50 01-03-2023

Ի՞նչ հարց տանք, հարց տանք, որ հերթական սո՞ւտը լսի ժողովուրդը․ ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Կառավարության հետ կայանալիք հարցուպատասխանին չի մասնակցի։

Oragir.News-ի հարցին՝ հարցեր չունե՞ն վարչապետին կամ արտգործնախարարին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Մարդկանց, ովքեր տևական ժամանակ անդադար ստել են հայ ժողովրդին, մարդկանց, ովքեր ադրբեջանական պահանջները ներկայացրել են, որպես սեփական առաջարկ, մարդկանց, որոնք անդադար ստել են զորքերի հետքաշման, պատերազմի ընթացքում ընթացիկ իրավիճակի, իրենց բանակցային պրինցիպների և կարմիր գծերի մասին՝ էդ մարդկանց ի՞նչ հարց տանք, հարց տանք, որ հերթական սո՞ւտը լսի ժողովորդը։ Այս պահին դրա իմաստը չենք տեսնում»։

Դիտարկմանը, թե ստացվում է՝ հայ ժողովուրդն ադրբեջանական, թուրքական կամ ռուսական աղբյուրներից է տեղեկանում բանակցային գործընթացի մանրամասներին, գուցե, ժամանակ առ ժամանակ արժե՞ գործող իշխանությանը հարցեր ուղղել՝ նա նշեց, որ բազմիցս օգտագործել են այդ գործիքը և պատասխան ստացած ստերը որևէ արդյունավետություն չեն ունեցել։

«Մյուս կողմից էլ, ի տարբերություն, այսպես կոչված իշխանությունների ու ՀՀ կառավարիչների՝ մենք հրապարակում ենք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանն ինչի մասին է բանակցում այս պահին։ Խոսքը Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մասին է։

Երրորդ՝ հիշեցնեմ, որ ես հեղինակել էի փաստաթուղթ, որը վարչապետի աթոռը, ԱԳՆ-ի աթոռը զբաղեցնող անձանց պարտավորոցնելու էր որոշակի պարբերականությամբ գալ և հաշվետու լինել ՀՀ խորհրդարանին բանակցային հիմնական ուղղություններով առկա իրավիճակի մասին։ Այս օրինագիծը կառավարության կողմից արժանացել էր բացասական գնահատականի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում