copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 22:00 24-08-2026

Թալա՞ն, չէ, չենք լսել. պարզապես Նոյեմբերյանում չափազանց թանկ քոլեջ է «կառուցվում»

Հերթական «մեգանախագիծն» է ավետում կառավարությունը. ավելի քան 7.5 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 միլիարդ 712 միլիոն դրամ կծախսվի Նոյեմբերյանի պետական քոլեջի կառուցման վրա։

Բայց տարօրինակն այն է, որ քոլեջը 2004 թվականից գործում է, այսինքն` ոչ թե զրոյից կառուցելու են, այլ առնվազն վերակառուցելու։ Թեև կառուցել բառի դեպքում այն վիճակագրորեն կհամարվի նոր կառուցած կրթօջախ, չիմացողները չեն էլ հասկանա, որ վերակառուցվել է։

Բայց այս պատմության մեջ առանձնակի ուշադրության է արժանանում գինը, քանի որ եթե կառույցի մակերեսը քառակուսի մետրերով հավասար է 2574.5֊ի, ստացվում է մեկ քմ հաշվով ավելի քան մեկ միլիոն դրամ, ինչը ավելին է, քան Երևանում կառուցվող էլիտար շենքերի քառակուսի մետրի վաճառքի գինը։

Հուսանք, որ ՀՀ իրավապահ համակարգը, իրար ծեծելուց բացի, մի օր կզբաղվի այս 2.7 միլիարդ դրամի ճակատագրով։