Կառավարության ամենամեծ խնդիրը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է, ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Հիմա այդ պրոբլեմը ավելի է սրվել, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։
Հիմա գիտեն, որ դա չի լինելու, կամ շատ փոքր է հավանականությունը, բայց զորամասի վերաբերմունքը մնացել է տեղում. ռադիկալ քայլեր են պետք»։