Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 37 րոպե առաջ - 12:34 24-08-2026

ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքի համար։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կանադայի դեսպանության հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեսպանի ցուցաբերած աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը։

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության, արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի