Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը, ըստ նրա, ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև՝ բովանդակային։
Նա ասաց, որ հայաստանյան ապրանքների նկատմամբ ՌԴ-ի կողմից կիրառվող սահմամափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։
«Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի, առաջիկայում թերևս կսկսենք այս գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ հանրաքվե կանցկացվի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։