Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:04 22-08-2024

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 15-21-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 15-ին,
◾️Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին,
◾️Նոր-Նորքում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին,
◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ամենից շատ դիտված