copy image url
Ավելին 1 օր առաջ - 17:38 20-08-2026

Աշխատանքային նորություններ ու անկեղծ կադրեր. Միհրանի և Արփիի նոր հրապարակումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը համարվում են հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ զույգերից մեկը։ Նրանց ստեղծագործական միությունն ու ընտանեկան պատկերը տարիներ շարունակ անտարբեր չեն թողնում հազարավոր երկրպագուների։

Միհրանի և Արփիի մասնակցությամբ ցանկացած նոր հեռուստանախագիծ, ֆիլմ կամ երաժշտական հոլովակ առաջին իսկ րոպեներից մեծ հաջողություն է գրանցում և դառնում հեռուստադիտողների ամենասիրված աշխատանքներից մեկը։ Զույգի էկրանային էներգիան ու պրոֆեսիոնալիզմը շարունակում են բարձր ռեյտինգներ ապահովել։

Տարիներ շարունակ զույգն ակտիվ գործունեություն է ծավալում նաև սոցիալական հարթակներում։ Նրանք պարբերաբար իրենց ինստագրամյան էջերում կիսվում են ինչպես աշխատանքային ու ստեղծագործական նորություններով, այնպես էլ ներկայացնում անկեղծ կադրեր առօրյա կյանքից, ինչն էլ ավելի է ամրապնդում կապը հետևորդների հետ։