copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:37 21-08-2026

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին

Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին։

«Վեհափա՛ռ Տեր,
Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը՝ հավատացյալ ժողովրդով, որդիական սիրով ջերմորեն շնորհավորում է Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Փորձություններով լի այս ժամանակներում մեր աղոթքն է առ Աստված, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, զորություն, իմաստություն և հոգևոր անսպառ տոկունություն՝ շարունակելու Ձեր հովվապետական առաքելությունը՝ ի շինություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։

Մենք հավատում ենք, որ չարի դեմ պայքարը, որքան էլ դժվար ու երկարատև լինի, ի վերջո հաղթական է, երբ Եկեղեցին իր Հովվապետի, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի միասնականությամբ հավատարիմ է մնում Քրիստոսին։ Մեր ուժը ոչ թե մարդկային կարողությունների, այլ Աստծո զորության մեջ է։

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. Ը 31)։
Թող այս հավատքը զորացնի Ձերդ Սրբությանը, մեր հոգևոր դասին և համայն հավատավոր ժողովրդին՝ անսասան մնալու փորձությունների մեջ, պահպանելու Եկեղեցու միությունը և միասին հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայաստան աշխարհը, անսասան և պայծառ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Իր օրհնությամբ առաջնորդի Ձերդ Սրբության գահակալությունը»։, - ասվում է շնորհավորանքում։

Ամենից շատ դիտված

16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:00 Բանակում չծառայած պաշտոնյաները կորոշեն ԶՈՒ զինվորների ճակատագիրը. ովքեր են ընդգրկված նոր աշխատանքային խմբում
22:01 Գևորգ Սաղոյանից Նարեկ Նալբանդյան. չի հիշատակվում Ժաննա Անդրեասյանի եղբայրը
19:25 Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
12:01 Բերման ենթարկվածի մայրը ոստիկաններին խնդրում է, որ չծեծեն որդուն, հիվանդ է
13:54 Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ․ Փաշինյան
15:49 Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնացել է
17:15 Իմ ձայնն ու կամքը գնված չեն․ Ռաֆֆիկ Համբարձումյանը պատասխանել է քննադատներին
22:29 Գյումրիի էլեկտրական ավտոբուսները 2 տարի է՝ երթուղի դուրս չեն գալիս, ԵՄ-ի նվերը վերածվում է ջարդոնի