copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:49 27-02-2023

Եթե ՌԴ-ն մեզ թողնի մեր թշնամիների առջև միայնակ կանգնած, հետևանքները գիտենք, թե ինչպիսին կարող են լինել

«Որքան էլ փորձեն հայ-ռուսական կողմերին միմյանցից հեռացնել ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերել, կարծում եմ, չի ստացվելու»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության առումով ռուսական կողմի բուռն արձագանքներին ու Հայաստանում հակառուսական ակցիաների հնարավոր հետևանքներին։

«Որքան էլ Ռուսաստանն այսօր գտնվում է պատերազմի մեջ, և այդ պատերազմն արդեն տարուց ավելի շարունակվում է, բայց և այնպես, Ռուսաստանի համար Անդրկովկասում, ի դեմս Հայաստանի, կենսական շահերից է բխում։ ՌԴ-ը դեռևս փորձում է որոշակիորեն կոշտ քայլերի չգնալ։ Օրինակ՝ կարող էր տարատեսակ պատժամիջոցներ կիրառել, կամ աչք փակել, կամ մենք մեր թշնամիների առջև միայնակ կանգնենք, որի հետևանքները գիտենք, թե ինչպիսին կարող են լինել»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը տեղի ունեցող տարբեր գործընթացներին առայժմ փորձում է արձագանքել դիվանագիտորեն՝ առանց կտրուկ որոշումներ կայացնելու։

«Այն սեպը, որ փորձում են խրել հայ-ռուսական հարաբերություններում, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է չեզոքացնել դիվանագիտությամբ։ Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են ծավալվում Հայաստանում և Արցախում․ Արցախում պետնախարար Ռուբեն Վարդանյանն է հրաժարական տալիս, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացող դեպի Արևմուտք այցերն ու հակառուսական շարժումները, ԱՄՆ-ի, այդ թվում նաև՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ պետք է Բերձորի միջանցքը շուտափույթ բացվի և այնտեղ բնականոն շարժն ապահովվի։ Տեսնում ենք, որ Արևմուտք-ՌԴ հակադրության արդյունքում է ամեն գործընթաց, ամեն մի հայտարարություն ու բանակցություն ընթանում»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը բնական է համարում Հայաստանի շուրջ զարգացող ներկա քաղաքական իրավիճակը։

«Ուստի պետք է հասկանալ, թե որոնք են տարածաշրջանում մեր իրական դաշնակիցը կամ դաշնակիցները, որոնց վրա պետք է հույս դնենք, որպեսզի օրհասական պահին, որն ամեն վայրկյան կարող է կրկին ծառանալ Հայաստանի և Արցախի առջև, մեզ թև ու թիկունք լինեն, մեզ աջակցեն»,- ասաց նա։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դրան այլընտրանք փնտրելու ճանապարհին կանգնում ենք խնդրի առջև։

«Այդ այլընտրանքների փնտրտուքը, կարծում եմ, ռազմավարական դաշնակցի առումով հստակ չէ, և կարող է լինել այսրոպեական։ Այսինքն, արտահայտվել այն ժամանակ, երբ դա կբխի իրենց շահերից։ Դա կարող է լինել ընդհուպ վերացական՝ թե՛ խաղաղապահների, թե՛ դիտորդների և թե՛ ռազմական ուժի ներկայության առումով։ Այսինքն, ռազմավարական առումով որևէ մեկիս հույս չեն ներշնչի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի