copy image url
Ներքին 47 րոպե առաջ - 09:38 21-08-2026

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ Սուրենյան

Օգոստոսի վերջին տասնօրյակը անակնկալներ է մատուցում։ Ջերմաստիճանը օգոստոսի 21-ի համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի 24-ին՝ Երևանում մինչև 40 աստիճան տաքություն է սպասվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը։