copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 19:10 03-08-2026

Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ

Բրազիլական Մասեյո քաղաքում կայացած ընկերական խաղի ժամանակ գնդակահարվել է «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միքայել Լեանդրո դա Սիլվան։ Այս մասին հայտնում է Globo-ն։

Պարբերականի տվյալներով՝ կրակոցներն արձակել են թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբերի ներկայացուցիչները։ Բացի զոհված դեռահասից, հրազենային վնասվածքներ են ստացել նաև այլ անձինք։
«Խորապես ցավում ենք երիտասարդ Միքայելի մահվան կապակցությամբ։ Այս ծանր պահին մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Հուսով ենք, որ իրավասու մարմինները կհետաքննեն այս դաժան հանցագործությունը և կբացահայտեն այն»,- նշված է ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարության մեջ։

Քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներն արդեն սկսել են հարցաքննել դեպքի ականատեսներին։

Armsport