Արդեն տևական ժամանակ է՝ Գյումրիում շարունակում են անհետանալ դիտահորերի կափարիչները, ինչը վտանգներ է ստեղծում մարդկանց համար։ Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում կարելի է հանդիպել առանց կափարիչի մնացած դիտահորերի, որոնք վտանգում են հետիոտների և վարորդների անվտանգությունը։
Oragir.News-ը ահազանգ էր ստացել Տրդատ Ճարտարապետ փողոցից, որտեղ դիտահորեր կան նաև երթևեկելի հատվածում։ Հնարամիտ բնակիչները գտել են ելքը, որպեսզի խուսափեն դժբախտ պատահարներից։
Բաց դիտահորը փակել են անվադողերով, երբեմն էլ նաև քար են շարել տվյալ հատվածում, որը թե' վարորդներին, թե' հետիոտներին կհուշի սպասվող վտանգի մասին։
Տեսանյութ։