Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:42 20-05-2024

Անհետանում են Փաշինյան Նիկոլի «հատուկ հրավերով» Հայաստան գաղթած արցախցիների 50000-ական դրամները

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որտե՞ղ է արցախցու գումարը:

Անհետանում են Փաշինյան Նիկոլի «հատուկ հրավերով» Հայաստան գաղթած արցախցիների 50000-ական դրամները:

82-ամյա ստեփանակերտցի Արտյուշա Միքայելյանը ծանր հիվանդ է, շարժունակ չէ, տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Վերջինիս ազգականները մեծ դժվարությամբ են ստանում նրան հասանելիք գումարները` կենսաթոշակը, ամսական 50000 ՀՀ դրամը: Արտյուշա Միքայելյանն ինքնուրույն բանկ գնալ չի կարող: Նույնիսկ` եթե նրան բանկ տանեն, չի կարողանա խոսել: Վերջինս չի կարող նաև որևէ մեկին լիազորել իր անունից հանդես գալու համար, քանզի նոտարները Արտյուշա Միքայելյանին գործունակ չեն ճանաչում, լիազորագիր չեն տրամադրում, առաջարկում են նոտարական գործողություններն իրականացնել համապատասխան բժիշկների ներկայությամբ: Բժշկական կոնսիլիում հրավիրելն անհնար է, քանզի շատ թանկ է և ոչ բոլոր բժիշկներն են համաձայնվում նոտարական գործողություններին մասնակցել: Այսինքն` շրջանակը փակվեց:

Մնում է միայն մեկ տարբերակ` գտնել բարյացակամ բանկի կառավարիչ և Արտյուշա Միքայելյանին գրկած բանկ տանել: Սակայն, գործը դրանով չի ավարտվում:

Ուրեմն, պարզվում է` անհետացել է Արտյուշա Միքայելյանի ստացվելիք 50000 դրամներից մեկը:

Միասնական սոցիալական ծառայություն-ը չգիտի, թե որտեղ է «կորած» գումարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ից ասում են, որ գումարը կարող ենք փնտրել Կարմիր Խաչում, Կոնվերս Բանկում կամ Ամերիա Բանկում:

Converse Bank-ում ասում են, որ Արտյուշա Միքայելյանի 50000 ՀՀ դրամն իրենց մոտ չէ:

Ameriabank CJSC-ում աշխատում են ոչինչ չասել, քանզի սրբորեն պահպանում են «բանկային գաղտնիքը», սակայն թափանցիկ կերպով ակնարկում են, որ գումարն իրենց մոտ չէ:

Հայկական Կարմիր Խաչի ընկերություն (Armenian Red Cross Society) չգնացի, քանզի եթե պարզվեր, որ գումարն այնտեղ է հանգրվանել, ապա ես կկորցնեի հավատը մարդկության հանդեպ, ինչը 50000 ՀՀ դրամից շատ ավելի է:

Մյուս կողմից` իսկ ինչու՞ ես պետք է այստեղ կամ այնտեղ գնամ: Արցախցի Արտյուշա Միքայելյանը Հայաստանում է գտնվում Փաշինյան Նիկոլի (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) և վերջինիս քաղաքական թիմի «հատուկ հրավերով»: Իսկ, եթե այդպես է, ապա թող «հյուրընկալողը» փնտրի «իր տանից» անհետացած, հյուրին պատկանող գումարը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան