copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:41 01-08-2026

Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Լևոն Լևոնյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

Նշենք, որ վերջինս վերցնելու է պատգամավորական մանդատը և տեղափոխվելու է Ազգային ժողով։ Լևոնյանը հրաժարվելու է նաև Երևանի ավագանու անդամի մանդատից։