copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:15 01-08-2026

Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 19-25-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 19-20-ը և 25-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Գյումրի քաղաքում՝ հուլիսի 21-ին։

Հրազդան քաղաքում՝ հուլիսի 21-22-ը։

Ամենից շատ դիտված