copy image url
Ավելին 58 րոպե առաջ - 10:50 01-08-2026

Երաժշտությունը չպետք է տարանջատվի ըստ լեզվի. BTS-ը հրաժարվել է մասնակցել Գրեմմի 2027-ին

Հարավկորեական հայտնի BTS խումբը հայտարարել է 2027 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը մասնակցությունից հրաժարվելու մասին։

Խմբի անդամների դժգոհության պատճառն է դարձել Լավագույն ասիական փոփ երաժշտության կատարում նոր կատեգորիայի ներմուծումը, որը պետք է միավորի K-pop, J-pop, C-pop և ասիական լեզուներով հանդես եկող այլ արտիստների։

BTS-ի երաժիշտներն ընդգծել են, որ երաժշտությունը պետք է գնահատվի որպես համամարդկային արվեստ, այլ ոչ թե արհեստականորեն տարանջատվի ըստ լեզվի, ազգային պատկանելության կամ աշխարհագրական տարածաշրջանի։