Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղում տարիներ շարունակ կուտակված խնդիրների կողքին բնակիչները դեռ հույս ունեն, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի։ Գյուղում սպասում են ինչպես հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, այնպես էլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, որոնք, նրանց համոզմամբ, կարող են նոր շունչ հաղորդել համայնքին։
Ախուրիկում արդեն նախատեսվում է գազաֆիկացման ծրագիր, ինչպես նաև մի շարք փողոցների ասֆալտապատում։
Գյուղացիները O
ragir.News-ի հետ զրույցում պատմում են, որ շուրջ 30 տարի իրենց փողոցներում ասֆալտ չեն տեսել, իսկ համայնքում ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ մինչ օրս լուծված չեն։
«Եթե սահմանը բացվի, գյուղը կարող է նոր կյանք ստանալ։ Աշխատատեղեր կլինեն, մարդիկ գուցե այլևս չհեռանան»,- ասում են բնակիչները՝ նշելով, որ այսօր գյուղի ամենացավոտ խնդիրներից մեկը արտագաղթն ու դատարկվող տներն են։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Ախուրիկի լքված ու փակ տները, կիսադատարկ փողոցներն ու համայնքի առօրյան։ Թեև գյուղը տարիներ շարունակ մնացել է սահմանային մեկուսացման և զարգացման պակասի պայմաններում, բնակիչները չեն կորցնում հավատը, որ սպասվող ծրագրերն ու հնարավոր սահմանի բացումը կարող են փոխել Ախուրիկի ապագան։
Տեսանյութ։