copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:51 14-03-2023

Մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում․ մեծ ողբերգություն չէ, որ Արսեն Թորոսյանը դատաիրավական համակարգին չի հավատում․ Փաշինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրարողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ետաքրքրվեցին՝ կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև և ի՞նչ հարցերի շուրջ են դրանք։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և դա ժողովրդին պատկանող իշխանությունն է։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության և Մայր Աթոռի հարաբերություններին, ասում եք՝ «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Էդ ջրերը նույն առվով չեն կարող հոսել, որովհետև դրանք տարբեր «առուներ» են, և այդ «առուները» պետք չէ խառնել իրար։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և սրանով ամեն ինչ ասված է»։

Ճշտող հարցին՝ կա՞ն արդյոք հարցեր, որոնց շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու ՀՀ իշխանությունները իրար հետ չհամընկնող դիրքորոշումեր ունեն, Փաշինյանը պատասխանեց․ «Կարող են լինել այդպիսի բազմաթիվ հարցեր»։

Լրագրողները հարցրեցին վարչապետին՝ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, բայց դրան հակադրվում է իր թիմակիցներից Արսեն Թորոսյանը, ինչո՞ւ է նա նման կերպ արտահայտվում և արդյոք հնարավո՞ր է, որ գլխավոր դատախազը շուտով խորհրդարան գնա՝ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով։ Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը իր հետ աշխատած, իր առաջարկությամբ իմ կողմից նշանակած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանել փորձելու, ուշադրություն հրավիրելու նրա իրավունքների պաշտպանության վրա: Բարոյական առումով սա համարում եմ նորմալ, քաղաքական առումով սա ևս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավարական կուսակցություն է ՔՊ-ն, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ: Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, դատաքննությունը: Հրապարակային է, եթե գործը հասնի դատաքննության փուլին: Բոլոր մարդիկ հավասար են պետության առաջ»: Դիտարկմանը, որ ստացվում է՝ իր թիմակիցը չի հավատում մեր երկրի դատաիրավական համակարգի ու արդարադատությանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չէ, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»: Դիտարկմանը, որ ձե՛զ չի հավատում՝ նա պատասխանեց. «Առավել եւս մեծ ողբերգություն չի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը