copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 05-05-2023

Ներկայումս ընթանում են հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները. Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարը հայտարարել է, որ ներկայումս ընթանում են հայ-թուրքական սահմանի Ալիջան-Մարգարա ցամաքային հսկիչ անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին Աքարը հայտնել է Հարավային Կովկաի վերաբերյալ իր հոդվածում, որը հրապարակել է թուրքական TRT World լրատվական գործակալությունը։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ անցակետը գործարկվել է այս տարվա փետրվարին, երբ հայ փրկարարները Հայաստանից Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի գոտի հումանիտար օգնություն են տեղափոխել։ «Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այդ դժվարին պահին օգնության համար»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի համոզմամբ` հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կնպաստի նաև հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։

«Մենք արդեն դրական քայլեր ենք ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել եւ պայմանավորվել ենք երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար համատեղ անցակետեր բացելու շուրջ։ Ուղիղ բեռնափոխադրումները նախնական դիվանագիտական շփումների ևս մեկ կոնկրետ արդյունք են»,- նկատել է։

Աքարը հավելել է, որ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Կովկասի բոլոր ժողովուրդների համար։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հետ շրջել թշնամանքի էջը և կնպաստի բարեկամության և համագործակցության հաստատմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ