copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:24 29-07-2026

Իրանը մերժել է Հորմուզի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու Օմանի առաջարկը

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու ժամանակավոր ծրագիր է առաջարկել:

Սակայն Թեհրանն այն մերժել է՝ պահանջելով, որ իր վերահսկողության տակ հայտնվի ջրային ուղու առյուծի բաժինը, որը վճռորոշ նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար:

Պարբերականը նշում է, որ այդպիսով Իրանը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների արագ վերսկսման հույսերը:

Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին թերթին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլին, եթե Օմանը չաջակցի նեղուցի մեծ մասն իր վերահսկողության տակ տրամադրելու Իրանի առաջարկին: Նրա խոսքով՝ Օմանի ծրագիրը «չի լուծում Իրանի անվտանգության խնդիրները»: