Հուլիսի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծկռտուքի հետևանքով ստացած՝ ձեռքի և գլխի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Սերոբ Ծ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի բնակիչներ, 37-ամյա Դավիթ Գ․-ն, 46-ամյա Սերոբ Ծ․-ն, 43-ամյա Սահակ Ծ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Մասիս Պ․-ն և հարսանեկան արարողության մասնակից դեռևս ինքնությունները չպարզված անձինք, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ։
Վիճաբանության ընթացքում նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերոբ Ծ․-ն ստացել է վնասվածքներ։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: