Oragir.News-ը
հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իր տնից ձերբակալվել է գյումրեցի գրող, հրապարակախոս, արցախյան պատերազմների մասնակից Արա Նախշքարյանը, ով նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր։
Oragir.News-ի տեղեկություններով` Արա Նախշքարյանի գործի շրջանակում ձերբակալվել է աղջիկ` Մ.Մ.։ Նա տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանող է։
Հրապարակված ձայնագրության մեջ մի հատվածում խոսք է գնում այն մասին, որ Ա.Դ.-ն խնդրում է, որ իր ընկերներից մեկին տեղավորեն որպես հանձնաժողովի անդամ։ Հեռախոսազրույցի ընթացքում Ա.Ն-ն մանրամասներ է ներկայացնում, թե ինչ պայմանով են ընդգրկվում հանձնաժողովի կազմում։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը: