Հուլիսի 22-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով խաղաղ և արգասաբեր ծառայություն»,–նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: