Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 15:36 21-07-2026

Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան

ԿԸՀ օրակարգն ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն, ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը:

«Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով, երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր։ Կհիշեք` Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿԸՀ-ի տիրույթում չէ։

Հիմա պատկերացրեք՝ 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն` ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի»,- նշել է նա։

Վարդևանյանն ընդգծել է, որ սա քաղաքական հերթական հետապնդման դեպքն է, միջամտություն՝ Նարեկ Կարապետյանի գործունեությանը:
«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է: Հիմա դուք կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է:

Տեղեկություն չունեմ, ավելին՝ նշված տվյալն իմանալով, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք, ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք՝ որևէ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ՝ որպես իրավաբանի, փաստաբանի դիրքորոշումից: Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք և ժամկետ ուզենք»-մանրամասնել է Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցն են քննելու, նա պատասխանել է.
«Փաստացի միջնորդությունը դրան է վերաբերում: Սա ոչ թե օրենքի խախտում է, Սահմանադրական դատարանի խախտում է, այլ ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի»:
Լրագրողը հետաքրքրվել է՝ Նարեկ Կարապետյանի վարույթն ընտրությունների՞ն է առնչվում, որին ի պատասխան փաստաբանն ասել է՝ Նարեկ Կարապետյանի վարույթը, կարող է հստակ ասել՝ իրավաբանության հետ առնչություն չի կարող ունենալ:

Դիտարկմանը, որ Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հայտարարություն էին տարածել, նա ասել է.
«Այլ երկրի քաղաքացիության վերաբերյալ այնպիսի տվյալներ են հասանելի նաև քննչական մարմնին, որ, իմ կարծիքով, եթե դուք դիմեք Քննչական կոմիտե և իրենք ունենան բավարար ազնվություն իրենց պարտականությունների տեսանկյունից, պետք է հայտնեն, որ նշված վարույթը կարճվել է, այլ տարբերակ ուղղակի չունեն»,-հավելել է Արամ Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը