Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Է. Մուրադյանի 2026 թվականի հուլիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Էդգար ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը: