Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ, վերցվել է 14 ջրի նմուշ, վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։
Կենտրոնից տեղեկացնում են, որ այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։
Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։