Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը, ովքեր դստեր հետ մեկնել էին ծովային հանգստի և պարբերաբար իրենց հետևորդներին ուրախացնում էին ջերմ ընտանեկան կադրերով, վերադարձից հետո անսպասելի փորձության առաջ են կանգնել:
Հանգստից հետո դերասանուհի Մարիամ Ադամյանի մոտ առողջական որոշակի խնդիրներ են ի հայտ եկել, ինչն անհանգստացրել էր նրա երկրպագուներին: Մարիամն իր ինստագրամյան էջում բացահայտել էր, որ տուն վերադառնալուց հետո ինքնազգացողության կտրուկ վատթարացում է ունեցել:
Դերասանուհին խոստովանել էր, որ սկզբում նույնիսկ չի հասկացել, թե ինչ անհայտ վարակի հետ է գործ ունի, քանի որ նախկինում երբևէ նմանատիպ ախտանիշներ ու օրգանիզմի նման դրսևորումներ չէր ունեցել: Արդեն նոր հրապարակած տեսանյութում դերասանուհին հանդես է եկել դրական լուրով:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին անհանգստացել են իր համար, նամակներ գրել ու ջերմ մաղթանքներ հղել: Մարիամը նշել է, որ արդեն գրեթե ապաքինվել է և իրեն շատ ավելի լավ է զգում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս ստիպված է դիմակ կրել: