copy image url
Արտաքին 1 օր առաջ - 17:32 19-07-2026

Խամենեիի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել:

Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին, ասել Է Իրանի ԱԳ նախարարը տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում:

Ինքը՝ նախարարը, փետրվարի 28-ի առավոտյան՝ հարձակման օրը, գտնվել է համալիրի տարածքում, որտեղ բնակվում էր Խամենեին։ Ժամը 09:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենեիին սովորաբար գաղտնի զեկույցներ են փոխանցվել:

Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցությունների հաշվետվությունը և կրկին խոսել լարված իրավիճակի մասին: Հենց այդ պահին էլ համալիրին հարված է հասցվել։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան