copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:56 19-07-2021

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1604 աճյուն.ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր 879 զանգ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախի տարածքում շատացել են հրդեհի դեպքերը: Ստացված 29 կանչից մեկը բռնկվել է բնակելի շինությունում, 23-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ տրանսպորտում, 1-ը՝ փայտե վագոն տնակում, 2-ը՝ աղբավայրերում, ևս 1-ը՝ վերելակում: Ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները կանչերին արձագանքել են արագ և օպերատիվորեն կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները: Տուժածներ չկան:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 3 կանչ: Տուժել է 9 քաղաքացի: Բարեբախտաբար, զոհեր չկան: Մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված անձանց առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում (հարավային թև) որոնողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ականապայթյունային վիրավորում է ստացել փրկարարներին ուղեցողներից մեկը: Վերջինս բուժում է ստանում կենտրոնական հոսպիտալում, նրա առողջական վիճակը կայուն է:

Շաբաթվա ընթացքում սակրավորական խմբերը շարունակել են հետախուզական աշխատանքները զինամթերքի և այլ պայթուցիկ առարկաների հայտնաբերման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է 53 պայթուցիչ, 28 հրթիռ, 6 ավիառումբ:

Գրանցվել է տեխնածին 44 պատահար, ևս 47 կանչ՝ բնակչությանն օգնություն ցուցաբերելու մասով: Փրկարարներն իրականացրել են դռան 9 և վերելակի 4 բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և աշխատանքներ բարձրության վրա:

ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1604 աճյուն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում