copy image url
Սպորտ 1 օր առաջ - 12:29 19-07-2026

Ինչ էլ որ պատահի, այս թիմն արդեն կերտել է պատմություն. առա՛ջ, Արգենտինա․ Մեսսիի ուղերձը եզրափակչից առաջ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները կմրցեն այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։

«Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։ Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։ Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր ամեն օր աշխատում են՝ մեր հավաքականը որպես միասնական ընտանիք պահպանելու համար։ Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա և որը ոչ ոք չի կարող ջնջել հիշողությունից։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։

39-ամյա հարձակվողի համար սա կարիերայում արդեն երրորդ եզրափակիչն է աշխարհի առաջնություններում։ Ընթացիկ մրցաշարում անցկացրած 7 հանդիպումներում Մեսսին հասցրել է դառնալ 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան