Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 16:11 18-07-2026

Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5,069-ի։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռոդրիգեսի հրապարակած կառավարական ամենօրյա ամփոփագրի համաձայն՝ 16,740 մարդ ստացել է վնասվածքներ, 17,907-ը՝ զրկվել օթևանից։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը ստացել են զգալի վնասներ։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6,462 մարդ, 36,951 մարդ բուժում է անցել բժշկական հաստատություններում։

Օգնություն է ցուցաբերվել 128,324 ընտանիքի, 21,235 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին փոխանցվել է 10,063 տոննա սննդամթերք։

Հիշեցնենք, որ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու սերիա՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1,331 հետցնցում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը