copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:35 17-07-2026

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։

Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել են մրցույթի արդյունքում ընտրված 4 հայ ռեժիսորների անունները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը։

Ծրագրին մասնակցելու համար Հայաստանից ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կձևավորեն ստեղծագործական զույգեր չորս միջազգային ռեժիսորների հետ։

Ստեղծագործական զույգերի կազմը կհայտարարվի օգոստոսի 19-ին՝ Սարաևոյի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում կայանալիք «CineLink»-ի փակման արարողության ժամանակ։

Հայաստանում ծրագիրը կներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։

Նախագծերի ընտրությունը կատարել է մասնագիտական հանձնաժողովը։ Հայ և ֆրանսիացի պրոդյուսերների համատեղ ընտրությամբ ձևավորվել է 12 նախագծից բաղկացած կարճ ցուցակ, որում ընդգրկված նախագծերի հեղինակների հետ հարցազրույցներն անցկացվել են հուլիսի 16-ին Երևանի Կինոյի տանը։ Ընտրող հանձնաժողովի կազմում էին ծրագրի համակարգող Ժուլիետ Քենոնը, պրոդյուսեր, «Next Step Studio»-ի համադրող Դոմինիկ Վելինսկին և «Next Step Studio Armenia» ծրագրի հայաստանյան պրոդյուսեր Արտյոմ Բաղդասարյանը։

Ֆիլմերը կնկարահանվեն հայերենով՝ Հայաստանի դերասանների մասնակցությամբ։ Նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին՝ իրենց ապագա լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրություններ և նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում