copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:46 17-11-2021

Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն անդրադառնում է Արցախյան պատերազմին, հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»):

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից: Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմը ավելի շատ հայացք է դրսից դեպի Արցախը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքն սկսել է սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում: Ամերիկյան պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Բելգիայի Գենտ քաղաքում, Դետրոյթում, հոկտեմբերի 8-ին՝ Նյու Ջերսիի Սուրբ Լևոն եկեղեցում, հոկտեմբերի 10-ին՝ Բոստոնի West Newton Cinema-ում։ Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանու ներքո Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի նաև կանադական պրեմիերան, և նույն օրը մեկնարկել է ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinémas Guzzo Méga-Plex Sphèretech-ում:

Կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinémas Guzzo-ում երկու անգամ երկարաձգվել են: Ցուցադրությունները շարունակվել են հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։

Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում