copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 22-12-2021

Հայկական «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «Film Maudit 2.0» միջազգային կինոփառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած, «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում: Այն կանցկացվի 2022թ. հունվարի 12-ից - 23-ը: Այս մասին հայտնում է Ազգային կինոկենտրոնը։

Այս փառատոնի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «անիծյալ ֆիլմեր» (films maudits) ընտրված է լեգենդար արտիստ Ժան Կոկտոյի պատվին, ով ստեղծել է «Maudit film» տերմինը ի հակակշիռ պաշտոնական կինոյին՝ ավանգարդ ֆիլմերի առաջընթացն ապահովելու համար և անցկացրել է «Անիծյալ ֆիլմերի» փառատոնի երկու թողարկում՝ 1949 և 1950թթ.:

Կինոփառատոնը փնտրում է «արկածախնդիր» աշխատանքներ՝ նվիրված սոցիալ-քաղաքական հարցերին, արգելված թեմաներին և մարտահրավեր նետող գեղարվեստական հիպոթեզներին: «Կաֆկայի երազը» փայլուն կերպով համապատասխանում է այս բոլոր չափանիշներին:

ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում