79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ՈւՀԱ (КВН) հաղորդաշարի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան։ Նրա մահվան մասին հայտնել է ՈւՀԱ միջազգային միության մամուլի ծառայությունը։
«Կյանքից հեռացել է մի մեծ կին ռեժիսոր, որի անունը դարձել էր ՈւՀԱ-ի խորհրդանիշը»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։
Սվետլանա Մասլյակովան մասնագիտական կյանքի մեծ մասը նվիրել է ՈւՀԱ-ին։
Նա ակումբի ժամանակակից պատմության ստեղծողներից մեկն էր, երկար տարիներ աշխատել է որպես հեռուստատեսային խաղերի ռեժիսոր և իր ամուսնու՝ ՈւՀԱ-ի բազմամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի հետ մասնակցել է հաղորդումների պատրաստմանը։