Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:02 30-01-2025

Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ հայերն ու հայկական թիմերը ճանաչված են եղել «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) մրցումներում: Վերջին տարիներին մասնակցությունը էապես նվազել է, սակայն, ինչպես երևում է, սառույցն սկսել է շարժվել:

Այս տարի հունվարի 12-ից 25-ը Սոչիում անցկացված ՈՒՀԱ ամենամյա փառատոնին մասնակցել է նաև վեց հոգանոց հայկական թիմ: Ի դեպ, փառատոնին մասնակցել է 500-ից ավելի թիմ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից:

Մոսկվայում ստեղծված «Emporio Armяне» հայկական թիմի ավագը՝ Զորիկ Ապոզյանն ասում է, որ, նպատակն առաջին հերթին ճանաչելիություն ձեռք բերելն էր, բայց գլխավոր նպատակը Բարձրագույն լիգայում ելույթ ունենալն է. «ՈՒՀԱ-ում հանդես եկող յուրաքանչյուր թիմի նպատակը մեկն է՝ հասնել Բարձրագույն լիգա: Հայկական թիմերի համար նպատակը նաև Comedy Clubում հայտնվելն է, այս պարագայում՝ որքանով բախտդ կբերի: Իհարկե, հիմնական նպատակը Բարձրագույն լիգան է, կան նաև հեռուստատեսային Պրեմիեր լիգան և Առաջին լիգան: Լիգաները տարբեր են ու շատ, բայց բոլորի երազանքը հենց Բարձրագույն լիգայում հանդես գալն ու հաղթելն է»:

Հասկանալի է, որ նման փառատոններին ու մրացույթներին մասնակցելը, մեղմ ասած, «էժան հաճույք» չէ: Մեր տեղեկություններով, թիմին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը: Թիմի ավագը «Փաստի» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ դիմել են ՌԴ Պետդումայի Ազգային հարցերով հանձնաժողովի փորձագետ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, ՌՀՄ նախագահի՝ Մոսկվայում և Մոսկվայի նահանգում լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանին, որն արագ արձագանքել է իրենց խնդրանքին:

«Փառատոնին մասնակցելը ֆինանսապես այնքան էլ հեշտ չէ, իսկ մենք ուսանողներ ենք, և անկեղծ լինեմ՝ այդքան գումար չունենք: Ռուսաստանի հայերի միությունը հոգաց մեր՝ Սոչի մեկնելու և այնտեղ մնալու ծախսերը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Հենց այս աջակցության շնորհիվ կարողացանք մասնակցել այս փառատոնին»:

Ի դեպ, Զորիկ Ապոզյանը նշում է՝ բավականին ծանր է ելույթ ունենալ այն իրադարձությունների ֆոնին, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում. «Հումորը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝ մի քիչ շեղելու նրանց այն իրականությունից, որն այսօր ունենք: КВН-ը օգնում է միավորվել: Կարծում եմ՝ բոլորս ենք ուզում ապրել մի աշխարհում, որտեղ չկան տարաձայնություններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի