Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:23 17-07-2026

Թուրքիան կշարունակի ամրապնդել Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած պաշտոնական այցիցի հետո հայտնել է, որ այցը չափազանց արդյունավետ է եղել։

Նա նշել է, որ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի հետ։

Ֆիդանը նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և տարածաշրջանային զարգացումները։ Ըստ նրա՝ չնայած պատերազմական վիճակին երկու երկրների համագործակցությունն ավելի է խորանում, ինչի կապակցությամբ կողմերը ուրախ են։

Ֆիդանը նաև հայտնել է, որ մինչ իր այցը Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Ազատ առևտրի համաձայնագիրը, ինչը տնտեսական համագործակցության տեսանկյունից կարևոր զարգացում է։ Ըստ նրա՝ դա գործարարներ աշխարհի համար նոր հնարավորություններ կստեղծի ու տնտեսական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի կհասնի։

Խոսելով ռուս-ուկրաիանական հակամարտության մասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կողմերին կվերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և կնպաստի երկարատև խաղաղությանը»։

Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ամրապնդել Ուկրաինայի հետ երկարատև բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա՝ համաձայն նրանց նախագահների կողմից սահմանված տեսլականի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը