Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA 250 մրցաշարի երկրորդ շրջանում 6։7, 6։7 հաշվով զիջեց աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոյին և ավարտեց ելույթները մրցաշարում։
Հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե։
Տևական ապաքինումից հետո մեծ թենիս վերադարձած Ավանեսյանը առաջին շրջանում հաղթահարել էր ճապոնացի Մոյուկա Ուտիձիմայի արգելքը, սակայն այս անգամ չկարողացավ հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը։