copy image url
Արտաքին 3 ժամ առաջ - 18:51 15-07-2026

Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը. Զելենսկի

Ուկրաինան ներկայում տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը։

Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին Կիևում Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ երբ հայտարարել է տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրելու իր ծրագրի մասին, այդ հայտարարության նկատմամբ զգալի կասկածամտություն է նկատվել։

«Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հրապարակավ հայտարարեցի պետության ծրագրի մասին՝ տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք։ Ամենուրեք մեծ կասկածամտություն կար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ հիմա մենք կարող ենք հաստատել. մենք տարեկան արտադրում ենք 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ 10, և կլինի 20», – նշել է Զելենսկին։

Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինան դա կանի իր գործընկերների հետ համատեղ։







Ամենից շատ դիտված