Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «կարմիր ծանուցագրի» շրջանակներում։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ կապված «Սումուդ» նավատորմի գործի հետ։
Նեթանյահուն և գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, խոշտանգումների, գույքին վնաս հասցնելու, մարդկանց առևանգելու կամ անօրինական ազատազրկման, երթևեկությանը խոչընդոտելու և այլ հանցագործությունների մեջ։