copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:08 30-03-2022

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելյագինի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, չորեքշաբթի հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Գլխավոր դատախազի առաջարկով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Միխայիլ Դելյագինի դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 101.2 հոդվածով՝ «Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու բացահայտ կոչեր», 214.2.3 հոդվածով՝ «Ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող իրերի կիրառում», 283.2.1 և 283.2.2 հոդվածներով՝ «Ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում»: Դատարանի որոշմամբ Դելյագինի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, ադրբեջանական կողմը «դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ մեղադրյալին անհապաղ կալանավորելու խնդրանքով, եթե նա հայտնվի այդ երկրների տարածքում»։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ռուս պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա դաշնային «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին ՌԴ ԶՈՒ-ի կողմից հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Բացի դրանից, Դելյագինը համանման բովանդակությամբ հարցում է անցկացրել իր Telegram ալիքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում