Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի։
Ինչպես հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: