Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: