Երևանում ընթացող Եվրոբասկետ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականը մարզիչ Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ 4 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային փուլում և 100-տոկոսանոց արդյունքով B խմբից դուրս եկել կիսաեզրափակիչ:
Խմբային փուլը Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնարկել է Անդորրայի նկատմամբ 98:62 հաշվով վստահ հաղթանակով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ նաև Էթան Կազանչյանը, որը գրանցեց 27 արդյունավետության գործակից, վաստակեց 20 միավոր, կատարեց 2 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։
Երկրորդ խաղում Նարեկ Կապուշյանի թիմը խոշոր առավելությամբ հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 109:56։
Այդ խաղում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։
Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաջյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից, վաստակել 23 միավոր, կատարել 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում։
Խմբային փուլի 3-րդ խաղն ամենածանրն է եղել Հայաստանի հավաքականի համար: Խմբի ֆավորիտ Մալթայի ընտրանու նկատմամբ մեր պատանիների թիմը տարել է 97:90 հաշվով կամային հաղթանակ: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, կատարել 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակեց Դմիտրի Հաջյանը, որը հավաքեց 31 միավոր։
Խմբային փուլի վերջին խաղում մեր թիմը մրցել է Մոնակոյի հավաքականի հետ և հաղթել 110:78 հաշվով:
Մոնակո Մ16 – Հայաստան Մ16 հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է՝
33 միավոր
3 ռեբաունդ
8 արդյունավետ փոխանցում
Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանին մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Մոլդովայի Մ16 հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում (Մանանդյան 41):
Խաղերի մուտքն ազատ է:
Armsport