copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:05 20-03-2024

Սյունիքում մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սյունիքի մարզի Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենան ձորը չի ընկել, քանի որ բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու դիերը տեղափոխել է դիահերձարան։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել էին «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Հրշեջ-փրկարարները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել էին մոխրացած 4 դի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ