Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:17 07-07-2026

Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող՝ 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը: