Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ Թուրքիայի ու Վրաստանի միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների համար պաշտոնապես ներդրվել է «թվային թույլտվության» (e-Permit) համակարգ։
Նշվում է, որ բեռնափոխադրումները լիովին կթվայանցվեն ու այդպիսով լոգիստիկ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի։
Այդ մեխանիզմն առավելություններ կտա լոգիստիկ ընկերություններին ու վարորդներին և այլևս կարիք չի լինի փաստաթղթեր տպել։ Թույլտվությունների տրամադրումն ու հաստատումը, ինչպես նաև մաքսային անցակետերում վերահսկողության գործընթացները կլինեն թվային և կտևեն վայրկյաններ:
Աղբյուր՝ Ermenihaber